ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները
12:59 20.06.2018

Հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները: Քաղաքացիների ընդունելության մասին դիմումներն ընդունվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում (ք. Երևան, Արշակունյաց 63), իսկ ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը` ժամը 15:00-18:00: Հերթագրվելու, դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010.44.29.04 հեռախոսահամարով:  


ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 

12:59 20.06.2018

Ամենաշատ ընթերցվածները