ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի կենտրոնական խաչմերուկում տեղադրվել են նոր լուսացույցներ
13:09 20.06.2018

Կապանի կենտրոնական խաչմերուկում տեղադրվել են նոր լուսացույցներ

Կապանի կենտրոնական՝ Դավիթ Բեկի հուշարձանին մերձ խաչմերուկում, որտեղ հատվում են Սպանդարյան, Ա․Մանուկյան, Չարենցի փողոցները, տեղադրվել են նոր, ժամանակակից, լուսադիոդային, երկկողմանի հետհաշվարկային լուսացույցներ։
Այստեղ նախկինում տեղադրվածները միայն մեքենաների երթեւեկության կանոնակարգման համար էին, հետիոտնի համար լուսացույցներ չկային, այժմ տեղադրվել է 14 լուսացույց հետիոտնի, 7 հատ՝ տրանսպորտային միջոցների համար։ 
Կապանի համայնքային բյուջեից լուսացույցների ձեռքբերման եւ տեղադրման համար 9,5 մլն դրամ է հատկացվել, իսկ որոշ աշխատանքներ իրականացրել է կոմունալ ծառայությունը, 5 հատ նոր հենասյուն է տեղադրվել։
Լուսացույցները հեռակառավարվում են համացանցի միջոցով։ 
Նշենք, որ Կապանում առաջին նմանատիպ ժամանակակից լուսացույցները (միակողմ հետհաշվարկով) տեղադրվեցին անցած տարի Հ․Ավետիսյան փողոցում։ 

Աղբյուր՝ Կապանի Համայնքապետարան

13:09 20.06.2018

Ամենաշատ ընթերցվածները