ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշոտ Բարսեղյան. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արժանապատիվ խաղ ցույց տանք»
20:00 20.06.2018

Աշոտ Բարսեղյան. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արժանապատիվ խաղ ցույց տանք»

«Գանձասար-Կապանը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում ուժերը կչափի Լեհաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի՝ Պոզնանի «Լեխի» հետ։ Մեզ հետ զրույցում կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը ամփոփել է վիճակահանության արդյունքները․

«Մեզ իսկապես բավականին բարդ մրցակից է բաժին հասել։ Հնարավոր տարբերակներից «Լեխն» ամենազորեղ էր։ Մենք պետք է պատրատվենք ու խաղանք։ Ամեն ինչ պետք է անենք արժանապատիվ խաղ ցույց տալու համար։

Մեր մրցակիցը ծանոթ է բոլորին, Լեհաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, բայց չենք պատրաստվում հանձնվել։ Ինչ ունենք ներդնելու ենք։ Մենք ամեն խաղում դուրս ենք գալիս մարզադաշտ՝ հաղթելու համար, անկախ նրանից թե ով է մեր մրցակիցը։

Հիմա նախապատրաստական փուլում ենք գտնվում, բոլոր տղաները պետք է գիտակցեն, որ անհնարին ոչինչ չկա։ Հաղթողը դաշտում է երևում։ Մենք պետք է 
արժանապատիվ խաղ ցույց տանք»։

Աղբյուր՝ FC Gandzasar Kapan

20:00 20.06.2018

Ամենաշատ ընթերցվածները