ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ
16:19 21.06.2018

ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև ազատ առևտրի մասին 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերոնշյալ արձանագրությունը սահմանում է կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման կարգը՝ մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով»,- ասաց Անանյանը։

Աղբյուր՝ Արմենպրես

16:19 21.06.2018

Ամենաշատ ընթերցվածները