ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արաբական մի շարք երկրներում խնդիրները շարունակվում են մինչ այժմ. Հայաստանում ԱՄԷ դեսպան
19:21 21.06.2018

Արաբական մի շարք երկրներում խնդիրները շարունակվում են մինչ այժմ. Հայաստանում ԱՄԷ դեսպան

«Դեռևս 2011 թվականից արաբական մի շարք երկրներ բախվում են խնդիրների, ինչպես օրինակ Սիրիան, Լիբիան և Եմենը: Խնդիրները շարունակվում են մինչ այժմ»,- լրագրողների հետ հանդիպման այսօր ասաց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների  արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:

«Իսկ այն ինչ տեղի է ունենում Եմենում, այլ հարց է, նման չէ մյուս հարցերին: Եմենը մեզ համար մեր տարածաշրջանի մի մասն է: Այն ունի համատեղ սահմաններ Ծոցի երկրների հետ, ինչպես նաև Համագործակցության խորհրդի հետ: Այնտեղ 2011 թվականի արաբական գարնան երևույթներ են նկատվում: Համագործակցության խորհուրդը որոշում էր  ընդունել լուծելու Եմենի խնդիրը: Ինչպես նաև Ծոցի երկրները 2012 թվականին հանդես եկան խնդիրը լուծելու նախաձեռնությամբ, սակայն հուսի հեղափոխականները, որոնք փոքրամասնություն են կազմում, 2014-ին  փորձ են կատարել տապալել օրինական  կառավարությանը: Եմենի նախագահը՝ Հադին, կոչ է արել Ծոցի երկրներին օգնել իրենց լուծել խնդիրը և Արաբական դաշինքը այս հարցում ներգրավել է նաև  Էմիրություններին:

Եմենի պետական ուժերը ազատագրել են գրավված տարածքները՝ մոտվորապես դրանց 58 տոկոսը: Հեղափոխականները ահաբեկիչներ են, ովքեր հրթիռակոծում են նաև Սաուդյան Արաբիայի տարածքները, այդ թվում՝ սուրբ Մեքքան և Ռիյադը: Սաուդյան Արաբիան, սակայն պաշտպանական ցանց ունիև կարող է պաշտպանվել հրթիռներից»,- տեղեկացրեց դեսպանը:

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին տեղեկացրեց նաև, որ հունիսի 13-ին Եմենի նախագահը հայտարարել է Հուդեյդայի և դրա նավահանգստի ազատագրման գործողության  մեկնարկի մասին, այն բանից հետո երբ միջազգային միջնորդ Մարտին Գրիֆիթի՝  նավահանգիստն ու քաղաքը  օրինական իշխանություններին  հանձնելու նախաձեռնությունը չի ընդունվել հութի հեղափոխականների կողմից։

«Հադին օգնություն է խնդրել Արաբական դաշինքից: Դաշինքը և Հադին հնարավորություն են տվել խաղաղ լուծելու խնդիրը: Սակայն ահաբեկիչները մերժել էին այս խաղաղ առաջարկը և շարունակում էին ահաբեկել Եմենի քաղաքացիներին և ռմբակոծել Կարմիր ծովում գտնվող նավերը։ Երբ նրանք կրակ էին բացում, աշխատում էին, որ թիրախում լինեին կանայք և երեխաները՝ նրանց օգտագործելով որպես կենդանի թիրախ:

Եմենի օրինական իշխանությունների խնդրանքով Էմիրությունները օգնություն են  տրամադրել՝ ազատագելու Հուդեյդան: Իհարկե, Եմեմնի կառավարությունը, արաբական դաշինքի, այդ թվում նաև Էմիրությունների օգնությամբ կարողացավ մասնակիորեն վերադարձնել Հուդեյդան, և այժմ քաղաքն ամբողջությամբ ազատագրվելու ճանապարհին է գտնվում: Կատարվում են նաև մարդասիրակա աշխատանքներ՝ օգնություն ցուցաբերելու տեղաբնակներին:

Արաբական դաշինքը հասկանում է, որ յուրաքանչյուր պատերազմում պետք է հաշվի առնել մարդասիրական կողմը, և իրեն պարտավորված է զգում հնարավոր ամեն ինչ անել, որ խաղաղ բնակչությունը խուսափի ռազմական գործողություններից վնասներ կրելուց»,- ամփոփեց  Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների  արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:

Աղբյուր՝ Պանորամա

19:21 21.06.2018

Ամենաշատ ընթերցվածները