ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապանը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի
18:41 22.06.2018

«Գանձասար-Կապանը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի

Բուլղարիայում ընթացող հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանը» ստուգողական 3 հանդիպում կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այսօր՝ հունիսի 22-ին Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի ժամանակով 19։00-ին կմրցի Բուլղարիա բարձրագույն խումբը ներկայացնող «Բերոյե» ակումբի հետ։ Խաղը կկայանա Բանսկո քաղաքի մարզադաշտում։

Հունիսի 25-ին կապանյան թիմը ուժերը կչափի Սոֆիայի «Սլավայի» հետ, իսկ հունիսի 28-ին «Գանձասար-Կապանի» մրցակիցը կլինի Վրացայի «Բոտևը»։

Աղբյուր՝ tert.am

18:41 22.06.2018