ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սեմինար հանդիպում Գորիսի պետական համալսարանում
19:20 22.06.2018

Սեմինար հանդիպում Գորիսի պետական համալսարանում

2018 թ․ հունիսի 22-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» թեմայով սեմինար հանդիպում, որին քննարկվեցին հետևյալ թեմաները՝ ռազմավարական ծրագրի կառուցվածք և բովանդակություն, ռազմավարական ծրագրի պլանավորման և իրականացման գործընթացներ, միջազգայնացման շրջանակներում զարգացման նոր մարտահրավերների մշակում և ներառում ռազմավարական ծրագրում:
Հանդիպման նպատակը ՀՀ մարզերի բուհերի միջազգայնացման և ռազմավարական ծրագրերի կառավարման շրջանակներում պլանավորման և իրականացման գործընթացների վերաբերյալ իրազեկվածության և իմացության բարձրացումն է։
Սեմինար հանդիպումը վարեցին բարձրագույն կրթության փորձագետներ Սամվել Կարաբեկյանը և Արկադի Պապոյանը։

Աղբյուր՝ Գորիսի պետական համալսարան

19:20 22.06.2018

Ամենաշատ ընթերցվածները