ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տարվա լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը Գորիսի № 2 նախադպրոցական հաստատությունն է
14:00 23.06.2018

Տարվա լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը Գորիսի № 2 նախադպրոցական հաստատությունն է

2018 թվականի լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն է ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի № 2 նախադպրոցական հաստատությունը, որն արժանացել է 500.000 ՀՀ դրամ մրցանակի: 2-րդ տեղը զբաղեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի № 13, իսկ 3-րդ տեղը՝ Երևանի № 7 նախադպրոցական հաստատությունները: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են համապատասխանաբար՝ 450.000 ՀՀ դրամ և 350.000 ՀՀ դրամ պարգևավճարների:

Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատություններին հանձնվել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ, իսկ 4-12-րդ տեղերը գրաված հաստատություններին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր և մարզագույք: Մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակից երեխաներն արժանացել են նախարարության կողմից սահմանված նվերների:

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ում (նախկին «Միկա» մարզահամալիր), որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում նախնական փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված նախադպրոցական հաստատությունների թիմերը:

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլին մասնակցել են 432 նախադպրոցական հիմնարկի 13.992 սան:

Աղբյուր՝ HayNews.am
14:00 23.06.2018

Ամենաշատ ընթերցվածները