ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա
14:49 24.06.2018

Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա

Ռուս զինվորականները Սիրիայի Արևելյան Գուտայում գտնվող Քաֆր-Բաթնայի բնակավայրին 7,5 տոննա մարդասիրական օգնություն են տրամադրել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող հաշտեցման կենտրոնը:

Կարիքավորները ստացել են անհրաժեշտ սնունդ, հիգիենա և առաջին անհրաժեշտության պարագաներ:

«Ակցիայի մասին իմանալուց անմիջապես հետո մենք արագ կազմեցինք ցուցակները, հավաքագրեցինք ամենակարիքավոր հինգ հարյուր ընտանիքների մասին տեղեկություն և հրավիրեցինք այսօր այստեղ»,- ասել է բնակավայրի ղեկավար Թոֆիկ Բահաջը։

Զինյալները Քաֆր-Բաթնան լքել են երեք ամիս առաջ։ Նրանց դուրս գալուց հետո գյուղում ռուս զինվորական բժիշկները ժամանակավոր բժշկական օգնություն են ցուցաբերել այնտեղ՝ օրական ծառայելով 70-80 մարդու։

Աղբյուր՝ Պանորամա

14:49 24.06.2018

Ամենաշատ ընթերցվածները