ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

450-ից ավելի զինյալներ են զենքը վայր դրել Սիրիայի Դերաայի նահանգում. Al Ikhbariya
19:03 27.06.2018

450-ից ավելի զինյալներ են զենքը վայր դրել Սիրիայի Դերաայի նահանգում. Al Ikhbariya

Զինված ընդդիմության մի խումբ զինյալներ՝ ավելի քան 450 մարդ, հունիսի 27-ին սիրիական բանակին Է հանձնվել Սիրիայի Դերաայի նահանգի հյուսիս-արեւելքի Շաարա բնակավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է Al Ikhbariya կառավարական հեռուստակայանը:

Ըստ նրա տեղեկատվության՝ զինյալները զենքը վայր են դրել եւ համաձայնել են համաներման պայմաններով ստուգում անցնել իրավապահ մարմիններում: Ավելի վաղ Դերաայի հյուսիս-արեւելքում զինված ընդդիմության մի քանի խոշոր ջոկատներ անցել են սիրիական զորքերի կողմը, ինչը թույլ Է տվել ազատագրել Լաջաթի եւ Բոսրա Էլ Հարիրի շրջանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

19:03 27.06.2018