ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Համբույրի միջազգային օրն է
13:00 06.07.2018

Համբույրի միջազգային օրն է

Այսօր բոլոր ցանկացողները կարող են լիարժեք «փոխանակվել իրենց հոգիներով»։ Հուլիսի 6-ը համբուրվելու միջազգային օրն է, որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Օրվա հետ կապված շատ քաղաքներում անցկացվում են բազմապիսի մրցույթներ ու միջոցառումներ։

Միջազգային օրն իր հետ բերել է նաև բազմաթիվ ռեկորդներ: Օրինակ, առաջին ամենաերկար համբույրը 2005 թվականին է եղել, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվել է 31 ժամ 30 րոպե: Այնուհետև,  2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ են գրանցել՝ համբուրվելով 32 ժամ: Համբույրի  ռեկորդակիրներ են նաև Էկկաչայ և Լակսանա Տիրանարատները, ովքեր 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան:

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 06.07.2018

Ամենաշատ ընթերցվածները