ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Դավիթ Տոնոյանը նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել
19:00 06.07.2018

Դավիթ Տոնոյանը նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (նախիջևանյան հատված)։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 06.07.2018

Ամենաշատ ընթերցվածները