ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Google Chrome-ում և Mozilla Firefox-ում «լրտեսական» ընդլայնում է հայտնաբերվել
14:37 08.07.2018

Google Chrome-ում և Mozilla Firefox-ում «լրտեսական» ընդլայնում է հայտնաբերվել

Google Chrome և Mozilla Firefox դիտարկիչներում Stylish անվանումով ընդլայնումը գաղտնի պահպանում է օգտատերերի՝ կայքերի այցելությունների ամբողջ պատմությունը: Այս եզրակացությանն է եկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքից ինժեներ-ծրագրավորող Ռոբերտ Տետոնը:

«Պահանջվում է մեկ cookie ֆայլ պարունակող ընդամենը մի հարցում, որն ընդմիշտ կապում է օգտատիրոջ հաշիվը Stylish-ի նույնացուցիչի հետ»,- իր բլոգում գրել է Տետոնը:

Ծրագրավորողը նաև նշել է, որ այս ընդլայնումն իր սերվերներ է ուղարկում էջերի դիտման ամբողջ պատմությունը՝ յուրաքանչյուր օգտատիրոջ հատուկ նույնականացուցիչով:

Տետոնի խոսքով՝ այս կերպ Stylish-ը և այն ստեղծող SimilarWeb ընկերությունը տիրապետում են դրանից օգտվող ցանկացած օգտատիրոջ մասին տեղեկություններին:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, Google Chrome և Mozilla Firefox դիտարկիչներում օգտագործվող Stylish ընդլայնումը թույլ է տալիս օգտատերերին փոխել էջերի տեսքը:

Աղբյուր՝ tert.am

14:37 08.07.2018

Ամենաշատ ընթերցվածները