ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» երկօրյա տոնական ծրագիրը եզրափակվեց ջազային համերգով
12:50 09.07.2018

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» երկօրյա տոնական ծրագիրը եզրափակվեց ջազային համերգով

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երկօրյա տոնական միջոցառումների ցանկը եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին։

Մինչ համերգային ծրագրի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նշեց, որ տարվա ընթացքում Գորիսում կիրականացվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քանդակի սիմպոզիում: Հայաստան ժամանող ԱՊՀ երկրների քանդակագործները կաշխատեն շուրջ մեկ ամիս, իսկ ստեղծած քանդակները կնվիրեն քաղաքին:

ՀՀ մշակույթի նախարարություն

12:50 09.07.2018