ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է լիբանանցի խոշոր ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին
16:30 09.07.2018

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է լիբանանցի խոշոր ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին։

Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

16:30 09.07.2018

Ամենաշատ ընթերցվածները