ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես պետք է կազմակերպել ընտանիքի միակ արու զավակ քաղաքացու ծառայությունը բանակում
18:50 10.07.2018

Ինչպես պետք է կազմակերպել ընտանիքի միակ արու զավակ քաղաքացու ծառայությունը բանակում

ՀՀ ազգային ժողով է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված՝ զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին օրենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպվող ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալԳաբրիել Բալայանը։

Նրա խոսքով՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորմամբ այդ տղաները զորակոչվում են ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կամ ոչ մարտական հերթապահություն իրականացնող մասնագիտությամբ:

«Փոփոխության համաձայն՝ զինապարտության մասին օրենքում պետք է լինի մի դրույթ, ըստ որի նախատեսվում է, որ ընտանիքի կազմում զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող ընտանիքի միակ արու զավակն ազատվի զինծառայությունից»,- նշեց Բալայանը:

Առաջարկ է եղել, որպեսզի այդ տղաներին ընդհանրապես ազատեն զինծառայությունից և ոչ թե տարկետում տան:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:50 10.07.2018