ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիաբազայում ստացվել են արդիականացված ՄիԳ-29 կործանիչներ
13:50 11.07.2018

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիաբազայում ստացվել են արդիականացված ՄիԳ-29 կործանիչներ

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայում ստացվել են երկու չորրորդ սերենդի ՄիԳ-29 բազմանպատակ ճակատային թեթեւ կործանիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Միգ-29 ինքնաթիռները, որոնք արդիականացումից հետո ստացվել են ռուսական ռազմական ավիաբազայում, թույլ են տալիս հուսալիորեն պաշտպանել օդային սահմաններն ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում եւ կանոնավորապես կատարել ուսումնական թռիչքներ՝ միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով:

Միավորման ինժեներա-տեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կանցկացնի ինքնաթիռների հավաքում եւ դրանք շարք մտցնի, ինչից հետո օդաթռիչքարանում կհատկացվեն հատուկ սարքավորված կայանատեղեր, այդ թվում հավաքման-քանդման մոդուլներ նոր ավիացիոն տեխնիկան պահելու համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:50 11.07.2018

Ամենաշատ ընթերցվածները