ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով
15:40 11.07.2018

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում և 15-20 մ/վ արագությամբ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն

15:40 11.07.2018