Հասարակական
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվել է 5000 քմ խոտածածկույթ, Լվովյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում՝ 300 քմ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի մոտակայքում՝ 2.5 հա, Րաֆֆու փողոցում՝ Անդրանիկի արձանի մոտակայքում՝ 300 քմ, Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Օդեսայի փողոցում՝ 3000 քմ, Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում` 300 քմ, Վերին Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի վերջնամասում՝ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի մոտակայքում՝ մոտ 10 հա, Արգել գյուղի 8-րդ փողոցում՝ 1500 քմ, Արզնի ձորի առողջարանի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի նոր թաղամասում՝ 300 քմ, Էջմիածին-Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Առատաշեն-Արշալույս ավտոճանապարհին՝ 1.5 հա հնձած ցորենի արտ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորական բնակավայրում՝ «Հայվալի ղաշ» կոչվող հանդամասում՝ մոտ 0,5 հա խոտածածկույթ, Իջևան քաղաքի «Քյոտկուտ» կոչվող հանդամասում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի տարածքում՝ մոտ 300 քմ, Գորիս քաղաքում՝ 200 քմ, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Քաջարան քաղաքի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի դաշտամիջյան հատվածում՝ 8000 քմ, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 400 քմ, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 200 հակ անասնակեր, Արարատի մարզի Այգեստան գյուղում՝ 500 քմ խոտածածկույթ, Ոսկետափ գյուղի մոտակայքում` 3 հա հնձած ցորենի արտ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի գերեզմանատան մոտակա տարածքում՝ 1000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ