ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարևորվել է հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը
17:19 12.07.2018

Կարևորվել է հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ:

ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

Աղբյուր` Panorama.am

17:19 12.07.2018

Ամենաշատ ընթերցվածները