ԱՎԵԼԻՆ

Սպորտ

«Գանձասար-Կապանը» պարտվեց Լեհաստանում. Եվրոպայի լիգա
13:00 13.07.2018

«Գանձասար-Կապանը» պարտվեց Լեհաստանում. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» պարտություն կրեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում:

Հայկական ակումբը հանդիպման 10-րդ և 15-րդ րոպեին երկու գնդակ բաց թողեց լեհական «Լեխ»-ից: Գոլերին իր ակտիվում գրանցեց և դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Գյուտկյերը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Երևանում:

Աղբյուրը՝ «168 Ժամ»

13:00 13.07.2018