ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի մարմնամարզուհիները հաղթանակով են վերադարձել
18:00 13.07.2018

Կապանի մարմնամարզուհիները հաղթանակով են վերադարձել

Հերթական անգամ հաղթանակով Սյունիքի մարզկենտրոն վերադարձան Կապանի մարմնամարզության մարզադպրոցի սանուհիները:

Նրանք հանդես են եկել հուլիսի 8-10-ը Գյումրիում անցկացված «Բարեկամություն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր  երկու հարյուր մարզուհի Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Բելառուսից, Քաթարից:

Կապանցիներից Մարի Բաղդասարյանը պարանով վարժությունում գրավել է առաջին տեղը՝ նվաճելով ոսկի, իսկ մեր մարզուհիներից  չորս հոգի գրավել է երկրորդ  տեղ: Կապանցի նազելիներից վեցն էլ  արժանացել է երրորդ մրցանակի:

Գյումրու միջազգային մրցաշարն անց է կացվում  11-րդ անգամ,  եւ  սա կապանցի մարզուհիների 10-րդ մասնակցությունն էր: 

Կապանի համայնքապետարան

18:00 13.07.2018

Ամենաշատ ընթերցվածները