ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խճապատվում է Նոր կյանք թաղամասը
13:45 14.07.2018

Խճապատվում է Նոր կյանք թաղամասը

Գորիս համայնքի մի շարք թաղամասեր, փողոցներ անբարեկարգ ու քարուքանդ վիճակում են՝ տարիներ շարունակ անուշադրության մատնված լինելու պատճառով: Գորիսի համայնքապետարանը բազմաթիվ արդարացի դժգոհություններ է ստանում բնակիչներից: Խնդրի լուծման համար հսկայական ներդրումներ են պահանջվում: Թեև բազմաթիվ բարեկարգման, հանրային տարածքների վերականգնամն ուղղությամբ լուրջ ծրագրեր են իրականացվում, սակայն դեռևս հնարավոր չէ միաժամանակ փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել: Այդ հարցը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է և այս պահին համապատասխան միջոցների հայթայթման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ուստի խնդրում ենք նաև մեր բնակիչներին, փոքր ինչ համբերատար լինել և ըմբռնումով մոտենալ հարցին, որ այս վիճակը տարիների ընթացքում է ստեղծվել և պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը: Այս պահին փորձ է արվում արագ բարեկարգել այն փողոցները, որոնք գրեթե անանցանելի են, իսկ այդպիսի փողոցները, ցավոք, շատ են մեր համայնքում:

13:45 14.07.2018