ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
14:40 14.07.2018

Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

Երեկ երեկոյան 72 տարեկանում մահացել է նկարչուհի, ազգագրագետ, Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը: 

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,-գրված է ազգագրագետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

 

Աղբյուրը՝ Panorama.am

14:40 14.07.2018

Ամենաշատ ընթերցվածները