ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած
12:20 16.07.2018

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda-SRV» մակնիշի (վարորդը՝ Թ. Մ., ծնված 1954 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մ սահել դեպի ձորակը:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

ՀՀ ԱԻՆ

12:20 16.07.2018

Ամենաշատ ընթերցվածները