ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որո՞նք են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության նպատակները
15:45 16.07.2018

Որո՞նք են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության նպատակները

Սիսիանի համայնքի ղեկավարը, ավագանու 2018 թվականի մարտի 13-ի N 30-Ա որոշմամբ, միացել է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը: Քաղաքապետերի դաշնագիրը մեկնարկել է 2009 թվականի փետրվարին՝ ԵՀ-ի կողմից, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճի» և կյանքի որակի բարելավման:

Նախաձեռնությունը միավորում է ավելի քան 6500 համայնքներ և տարածքային կառավարման մարմիններ Եվրամիության, Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում: Քաղաքապետերի դաշնագիրը միավորում է տեղական, տարածաշրջանային և ազգային այն իշխանություններին, որոնք կամավոր կերպով համաձայնվել են իրականացնել ԵՄ կլիմայական և էներգետիկ նպատակները, այն է՝ մինչև 2030 թվականը ածխաթթու գազի(CO2) արտանետումների 40%-ով կրճատում, կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն:
Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագիրը աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, հանածո վառելիքներից համայնքների կախվածության նվազեցման և էներգամատակարարման անվտանգության բարելավման հարցերում, ինչպես նաև խթանում է դրանց ներդրումը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացներում:
Դաշնագիրը ստորագրող կողմերը պարտավորվում են մշակել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պաշտպանության գործողությունների ծրագիր՝ ուրվագծելով այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցությունները կանխատեսելու և դրանց նախապատրաստվելու համար:
IMG 20180712 113504
Հուլիսի 12-ին ծրագրի փորձագետները Սիսիանի համայնքապետարանում հանդիպեցին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, ավագանու անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Համայնքի ղեկավարի կարծիքով, եթե Սիսիանը մի քանի տարի առաջ ընգրկվեր ծրագրում, այժմ մի շարք կարևոր խնդիրներ միգուցե լուծված լինեին: Սիսիանի համայնքում ծրագրի պատասխանատու նշանակվեց համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, ում գլխավորությամբ էլ կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պաշտպանության գործողությունների իրականացման ուղղությամբ կկատարվեն ուսումնասիրություններ, կմշակվի ռազմավարական ծրագիր:

Աղբյուրը՝ Sisian.info

15:45 16.07.2018