ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
14:10 17.07.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 97/1 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում` մոտ 3000 քմ, Թամրուչի և Գ. Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` մոտ 500 քմ, Գոգոլի փողոցում՝ հանրակացարանների մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասին հարակից սարալանջում՝ 5000 քմ, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 6 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

14:10 17.07.2018

Ամենաշատ ընթերցվածները