ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:37 17.07.2018

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 17-ին, 21-22-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.50C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.70C

14:37 17.07.2018

Ամենաշատ ընթերցվածները