ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում ավարտվեցին ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության դիպուկահարների մրցումները
17:10 17.07.2018

Հայաստանում ավարտվեցին ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության դիպուկահարների մրցումները

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման եւ Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունց, դիպուկահար զինծառայողները մասնակցեցին կրակային դիրքերի քողարկման առձեռն միջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ բաց տեղանքում առանց բնական թաքստոցների առաջին առանց նշանափորձման կարակոցով թիրախների ոչնչացման մրցությանը:

Հատուկ ուշադրություն Է նվիրվել քողարկմանը, մարտադաշտում գաղտնի տեղաշարժմանը եւ բարձրլեռնային տեղանքում կրակի վարման ձգաբանական պայմաններին: Հրաձգության ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի շարժվող եւ առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները, վարել են դիպուկահարների մարտավարական մենամարտեր, կատարելագործել դիպուկահար զույգերի գործողությունները: Մրցումներն ավարտվել են երկու երկրների զինծառայողների կողմից համալիր վարժությունների հանձնմամբ, որնք ներառում Էին մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության առաջադրանքներ:

Դրանց արդյունքներով բոլոր մասնակիցներն ստացել են դրական գնահատականներ: Մրցումների արդյունքներով երկու երկրների լավագույն դիպուկահարներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կմասնակցեն «Դրուժբայի» առաջնությանը, որն անցկացվում Է «Դիպուկահարների բնագիծ» մրցույթի պայմաններով: Դիպուկահարների դաշտային մրցումներին մասնակրել են երկու երկրների ավելի քան 100 զինծառայողներ:

Աղբյուր՝ Արմենպրես

17:10 17.07.2018

Ամենաշատ ընթերցվածները