ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար
13:30 18.07.2018

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Այս կապակցությամբ Ն.Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Ակնկալում եմ  բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»:

Աղբյուրը՝ Panorama.am

Լրացում. Ն․Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ազգային բանակում։

Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում՝ տնտեսվար, «Կովսականի բարիքներ»-ում՝ մարկշեյդեր, «Վայբլ» ՍՊԸ-ում։

2015թ․-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։ Հետագայում կուսակցական պատկանելությամբ պայմանավորված՝ չի կարողացել տեղավորվել աշխատանքի։ 

Ամուսնացած չէ։

Սեփ․ լրատվ․  

13:30 18.07.2018