ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար
19:42 19.07.2018

Մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար

Հայաստանում մանկական մահացության դեպքերը գնալով նվազում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված մահացության մի քանի դեպքերին: Նա շեշտեց, որ մանկական և մայրական մահացության դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են: «Մանկական և մայրական մահացությունը ընդհանրապես երկրի առողջապահական  համակարգի ամենակարևոր ցուցիչներից է, և միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մանկական մահացությունը՝ թե մինչև 1, թե մինչև 5 տարեկանի դեպքում շարունակաբար իջնում է: «2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում: Եթե 300-ը բաժանենք 365 օրվա, որքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է: Դրանք մասնագետների կարծիքով հիմնականում այն դեպքերն են, երբ ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,-հավելեց նախարարը։

Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ ըստ կիսամյակային տվյալների այդ ցուցանիշը գնալով բարելավվում է:

Աղբյուր՝ Արմենպրես

19:42 19.07.2018

Ամենաշատ ընթերցվածները