ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար
19:00 20.07.2018

Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է  ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն

19:00 20.07.2018

Ամենաշատ ընթերցվածները