ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը
20:00 01.08.2018

Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը

Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցեկ 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

20:00 01.08.2018