ԱՎԵԼԻՆ

Գյուղատնտեսություն

Գյուղացիական վարկերի տույժ ու տուգանքների ընդհանուր գումարը 4,23 մլրդ դրամ է. գյուղնախարար
16:00 02.08.2018

Գյուղացիական վարկերի տույժ ու տուգանքների ընդհանուր գումարը 4,23 մլրդ դրամ է. գյուղնախարար

Գյուղացիական վարկերի տույժ ու տուգանքների ընդհանուր գումարը մոտավորապես կազմում է 4 միլիարդ 230 միլիոն դրամ, որոնցից մեծամասնությունը մեկ բանկի կողմից տրված վարկի դեպքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Հայտարարությունը արվել է, բանկերը հայտարարել են, գործընթացը սկսվել է։ Վարկային կազմակերպությունների մոտ եւս կան կուտակված տույժ ու տուգանքներ։ Պետք է հստակեցնել, որ խոսքը միայն տույժ ու տուգանքների մասին է»,– հայտնեց Արթուր Խաչատրյանը։

Նախարաը նշեց նաեւ, որ չունի հստակ թվեր, թե ժամկետանց վարկառուներից քանիսի հետ է կնքվել պայամանագիր։

Աղբյուրը՝ News.am

16:00 02.08.2018

Ամենաշատ ընթերցվածները