ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:30 09.08.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում՝ մոտ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ, Սարի Թաղի 7-րդ փողոցում գտնվող թիվ 66 մանկապարտեզի բակում՝ մոտ 1000 քմ, Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում՝ ջրանցքի մոտակայքում՝ 400 քմ, Սարալանջի և Վերի Անտառային փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 300 քմ, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ երկաթե կամրջի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Մասիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում՝ 1 հա, Էջմիածին-«Մեյմանդար» ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 2.5 հա, Արմավիրի մարզի Շահումյան գյուղից դեպի հուշարձան տանող ճանապարհին՝ մոտ 8000 քմ, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ամառանոցների մոտակայքում` մոտ 700 քմ, Գառնի գյուղում՝ 7 հա, Նուռնուս գյուղի սկզբնամասում՝ 1500 քմ, Ակունք գյուղի վերջնամասում՝ 15 հա, Ձորաղբյուր գյուղում՝ անասնագոմերի մոտակայքում՝ մոտ 1 հա, Բյուրեղավան քաղաքի դպրոցի մոտակայքում՝ 1500 ք, Չարենցավան քաղաքի հիվանդանոցի մոտակայքում՝ 200 քմ, Աբովյան քաղաքում՝ նախկին գազի գրասենյակի մոտակայքում՝ 7 հա, Եղվարդ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում՝ մոտ 250 քմ, Նատի թաղամասի 3-րդ փողոցի վերջնամասում՝ 400 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Գեղարքունիքի մարզի Հունան Ավետիսյան փողոցում՝ 160 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան այգում՝ մոտ 1200 քմ խոտածածկ տարածք, Տ. Մեծի 28 շենքի բակում՝ 300 քմ, Ռաֆֆու փողոցում՝ 2500 քմ, Արայի լեռան ստորոտին՝ 2 հա, Իրինդ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Թավշուտ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 600 քմ, Քարաշեն գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Բարիկավան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ մոտ 500 քմ, Լեհվազ գյուղի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ, Կապան քաղաքի Վաչագան թաղամասի սկզբնամասում՝ մոտ 8 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի վերջնամասում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:30 09.08.2018

Ամենաշատ ընթերցվածները