Հասարակական
Գորիսի «Թոզկապ» գերեզմանատան հարակից տարածքից 5 հեկտարը հատկացվել է նոր գերզմանատան համար
Նոր գերեզմանատուն ունենալը օրակարգային խնդիր է, քանի որ քաղաքի 3 գերեզմանատները գերհագեցած են, փակվել են և նոր գերեզմանատեղիներ չեն հատկացվում։ Այս պահին իրականացվում են տարածքի համահարթեցման և մոտեցման ճանապարհի կառուցման աշխատանքներ։ Այսուհետ հանգուցյալների հուղարկավորման համար տարածքները կհատկացվեն գլխավոր հատակագծի և գործող կարգի համաձայն սահմանված նոր գերեզմանատանը։
Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան