ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ քաղաքացին Իրանից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի պետական սահմանը
19:00 11.08.2018

ՀՀ քաղաքացին Իրանից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի պետական սահմանը

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից  օգոստոսի 10-ին ստացվել  է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի:

Արցախի հանրապետության ոստիկանությունից տեղեկանում ենք, որ բերման ենթարկվածը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 11.08.2018