ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Նախորդ տարվա համեմատ 2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար
20:00 11.08.2018

Նախորդ տարվա համեմատ 2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող  երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 27-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում  կոչ էրարել Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինելզորակոչային տարիքի այն երիտասարդներինովքեր գտնվում են արտասահմանումինչպեսնաև այն երիտասարդներինովքեր կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնելբանակ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 11.08.2018

Ամենաշատ ընթերցվածները