ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 16.08.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի վերջնամասում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու մոտակայքում՝ 5000 քմ, Նոր-նորքի 3-րդ զանգվածում՝ Սրբ. Գր. Լուսվորիչ ԲԿ-ի ծննդատան մոտակայքում՝ մոտ 200 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ 9 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Բեկոն գործարանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Ռոսիա փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Օգոստոսի 23 փողոցում գտնվող համալսարանի տարածքում՝ մոտ 1000 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Միկրոշրջան թաղամասում՝ մոտ 1000 քմ, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի պահածոների գործարանի մոտակայքում՝ 2 հա, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի ցանքատարածքներում՝ մոտ 10 հա հնձած ցորենի արտ, մոտ 1 հա բուսածածկույթ և մոտ 210 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող տարածքին հարակից՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք, 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

13:00 16.08.2018

Ամենաշատ ընթերցվածները