ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԿԳ նախարարը կոչ է անում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ
13:30 16.08.2018

ԿԳ նախարարը կոչ է անում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  ծնողներին կոչ է անում դպրոցահասակ երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

Նա իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»:

Նշենք, որ նախարարը գրառումը կատարել է «#ԱպաքաղաքականԴպրոց» հեշթեգով: 

Աղբյուրը՝ Panorama.am

13:30 16.08.2018

Ամենաշատ ընթերցվածները