ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովային
14:00 16.08.2018

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովային

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոլդովայում կայացած հանդիպումն ավարտվեց մոլդովացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով: 

Առաջին խաղակեսում գրեթե հավասար հանդիպում էր ընթանում, թեև մի փոքր ավելի վտանգավոր էին ստացվում Մոլդովայի երիտասարդական հավաքականի գրոհները: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ կարողանում էին մրցակցի դարպասի մոտ լարվածություն ստեղծել:

Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը իրենց ձեռքը վերցին խաղը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ հաջող պաշտպանվել ու թույլ չտվեց մրցակցին հաջողության հասնել: Թիմերն առաջին խաղակեսն ավարտեցին գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:

Երկրորդ խաղակեսում մոլդովացիները որոշակի առավելություն ստացան և սուր գրոհներ էին ձեռնարկում՝ փորձելով նյութական առավելություն ստացան: Ի վերջո, հանդիպման վերջնամասում Մոլդովայի հավաքականը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Ավելացված ժամանակում մրցավարը Հայաստանի հավաքականի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց, որը դաշտի տերերը արդյունավետ իրացրին: Մրցավարը տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանիօ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին: Մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին չհաջողվեց շտկել իրավիճակը: 

Աղբյուր՝ Արմենպրես

14:00 16.08.2018