ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Լևոն Արոնյանը St. Louis Rapid & Blitz մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը
20:00 16.08.2018

Լևոն Արոնյանը St. Louis Rapid & Blitz մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ում ավարտվել է St. Louis Rapid & Blitz գերհզոր միջազգային մրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Կարլսենի, մասնակցել են աշխարհի  բոլոր ուժեղագույն շախմատիստները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ 36 հնարավորից վաստակելով 22.5 միավոր մրցաշարի հաղթող է դարձել  Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը 21.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Շահրիյար Մամեդյարովը եզրափակել է լավագույն եռյակը: Ֆաբոիանո Կարուանան 20 միավորով դարձել է չորրորդը, իսկ Լևոն Արոնյանը 18 միավորով գրավել է միայն 5-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ Panorama.am

20:00 16.08.2018

Ամենաշատ ընթերցվածները