ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հիմնանորոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները
14:00 17.08.2018

Հիմնանորոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները

Գորիսի կենտրոնական հրապարակն առաջիկայում նոր տեսք կստանա: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, հիմնովին նորոգվում է հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը:

Շինաշխատանքները ներառում են ծաղկանոցների, բետոնե և բազալտե հատակների, եզրառուների կառուցում, դեկորատիվ 2 ջրավազանների կառուցում, կանաչապատում՝ դեկորատիվ ծառերով և թփերով, նստարանների տեղադրում: Իրականացվող ծրագրի նպատակն է ենթակառուցվածքների բարելավման միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ Գորիս համայնքում ստեղծելով տնտեսական զարգացման համար բարենպաստ միջավայր՝ ապահովելով երկարաժամկետ զարգացում, ընդլայնել ժամանցի և հանգստի գոտիները, նպաստել դիտակետի հարակից տարածքում նոր ստեղծվող բիզնեսների զարգացմանը

Աշխատանքներն իրականցվում են ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 87 882 380 ՀՀ դրամ է: Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը 40% է, 60%-ը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեից:

Աղբյուր՝ Արմենպրես

14:00 17.08.2018

Ամենաշատ ընթերցվածները