ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:30 17.08.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սևակի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Մուսայելյան փողոցում՝ մանկապարտեզի մոտակայքում` 600 քմ, Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում` 400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում՝ 400 քմ, 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, «Ինտերսերվիս Մեկ» կահույքի սրահի մոտակայքում՝ մոտ 2000 քմ և 3 դեկորատիվ ծառ՝ մասամբ, Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 10 դեկորատիվ ծառ, Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ մոտ 1 հա, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Մխչյան-Դիտակ ճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 10 հա հնձած ցորենի արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ 2 հա, Նոր Արտամետ-Մրգաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 3 հա խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ մոտ 300 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

12:30 17.08.2018