ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող
19:00 18.08.2018

Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող

Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 

Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և միանգամից մեկ միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացավ նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը:

Աղբյուր՝ chessfed.am

19:00 18.08.2018