ԱՎԵԼԻՆ

Գյուղատնտեսություն

Հաջորդ տարի Հայաստանի հողատարածքների 70 տոկոսը պաշտպանված կլինի կարկուտից
19:00 22.08.2018

Հաջորդ տարի Հայաստանի հողատարածքների 70 տոկոսը պաշտպանված կլինի կարկուտից

Պիլոտային ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել  ԱՍ տեսակի 126 հակակարկտային հրթիռ, 3 հրթիռային արձակիչ կայան, որոնցից երկուսը տեղադրվել են Արագածոտնի, իսկ մեկը՝ Արմավիրի մարզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսքով՝ գազագեներատորային տիպի հակակարկտային կայանները երրորդ և չորրորդ  աստիճանի վտանգավորության ամպերի դեպքում արդյունավետ չէին գործում, ուստի, առաջացել էր հակակարկտային հրթիռներ ձեռք բերելու խնդիր:

«Այսօր հրթիռային համակարգը աշխարհում երրորդ և չորրորդ աստիճանի ամպերի դեմ միակ պաշտպանող միջոցն է: Մենք խնդիրներ ունեինք հրթիռների արձակման առումով, և իմ հրավերով Հայաստան ժամանեցին Ռուսաստանի Դաշնության տվյալ գործարանի աշխատակիցները  ևկարճ ժամանակում  խնդրին լուծում տրվեց»,- նշեց Ռոստոմյանը:

Նախարարի խոսքով` հաջորդ տարվանից Հայաստանի հողատարածքները 70 տոկոսով պաշտպանված կլինեն կարկուտից:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 22.08.2018

Ամենաշատ ընթերցվածները