ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը պարզաբանել է «Զորաց քարեր»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպը
20:00 24.08.2018

Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը պարզաբանել է «Զորաց քարեր»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպը

Օգոստոսի 22-ին  մի խումբ  ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք  վիրավորանքներ  են  հասցեագրել  արշավախմբի  անդամների, մասնվորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին:  Պատճառը` հուշարձանի անվանման  վերաբերյալ  ունեցած  տարակարծությունն է: Ակտիվիստների  խոսքով  «Զորաց քարեր»  հուշարձանը պետք  է  կոչել   Քարահունջի աստղադիտարան:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնից,  «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ահնրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական  արշավախումբն  աշխատանքներն  իրականացնում  է  ՀՀ  մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով:  Բողոքի ակցիայի  պատճառով  շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։
 
Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները  շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ:  Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել  է  միջին, ուշ  բրոնզե  և  երկաթե դարաշրջանով  թվագրվող  խեցու  բեկորներ:
 
Աղբյուրը՝ «Արմենպրես»
20:00 24.08.2018