ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհված տարածքն ականապատված է
20:00 29.08.2018

Հրդեհված տարածքն ականապատված է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հրդեհը է բռնկվել Սյունիք համայնքի դիմաց՝ ազատագրված տարածքում, Տրիցատի հարակից ձորում։ Դեպքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը՝ մասնավորապես նշելով.

Սյունիք համայնքի դիմացի հրդեհը բռնկվել է Արցախի տարածքում գտնվող վարելահողերի տարածքից։ Դա Քաշաթաղի անտառտնտեսության հարակից տարածքն է։ Արցախի անտառտնտեսությունն ու ԱԻՆ-տեղեկացված են։ Դեռևս գնահատականներ չկան, թե ինչքա՞ն տարածք է վառվում և հասել է ծառապատ տարածքներին, թե ոչ։ Մեկ-երկու ժամից մասնագետները կհասնեն տեղ և կփորձեմ ավելի ստույգ ինֆորմացիա ստանալ։ Հրդեհի ծուխը այնքան ուժեղ է, որ երևում է մի քանի կիլոմետր այն կողմ։
Ըստ ականատեսների հրդեհը տարածվել է վարելահողերի տարածքում խոտհարքը կրակ տալու հետևանքով։ Այդքան ասում են մի վառեք էլի այ մարդիկ։Հ․Գ․ Հենց նոր Կերեն համայնքի (Արցախ) ղեկավարից հաղորդեցին, որ տարածքի մի մասը ականապատված է, ինչը դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, մարդիկ չեն կարող մոտենալ։ Կրակը վարելահողերից անցել է թփուտներին՝ Կերեն – Սպիտակաշեն համայնքների մերձակա տարածքներ։
Նկարը լրագրող Рубен Грдзелян (Ruben Grdzelian)-ի կողմից է տրամադրվել։
 

Աղբյուրը՝ araratnews.am

20:00 29.08.2018