ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայոց ցեղասպանությունը ճանաչած մտավորականներից Ռագըփ Զարաքոլուն ներառվել է Թուրքիայում վտանգավոր հանցագործների ցուցակում
16:00 08.09.2018

Հայոց ցեղասպանությունը ճանաչած մտավորականներից Ռագըփ Զարաքոլուն ներառվել է Թուրքիայում վտանգավոր հանցագործների ցուցակում

Թուրքիայի հայտնի մտավորականներից Ռագըփ Զարաքոլուն իշխանությունների կողմից ներառվել է հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների «կարմիր» ցուցակում, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Թուրքական հայտնի «Բելգե» հրատարակչատան հիմնադիր, մտավորական, հրապարակախոս ու մարդու իրավունքների պաշտպան Զարաքոլուն բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ ու գրքեր ունի Հայոց ցեղասպանության մասին։

Հայտնի է, որ Զարաքոլուի հանդեպ այս որոշումը կայացվել է դեռևս 2011 թվականին նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։

Յոթ տարի առաջ թուրքական մամուլում հրապարակված հոդվածներից մեկի համար, որում նա բարձրաձայնել էր Թուրքիայում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին, Զարաքոլուն կալանավորվել էր, իսկ 2012-ին ազատ արձակվել։ Ավելի ուշ՝ 2013-ին, մտավորականը տեղափոխվել է Շվեդիա։

«Փաստորեն՝ որոշ մարդկանց կրկին սկսել են անհանգստացնել իմ հոդվածներն ու նաև այն, որ ես շարունակում եմ հանդես գալ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ու խաղաղության։ Թող անհանգստանան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը», - պարբերականի հետ զրույցում ասել է Զարաքոլուն։

Աղբյուր՝ tert.am

16:00 08.09.2018