ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել
17:00 13.09.2018

Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսել են պայքարը Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին: Սեպտեմբերի 13-ին տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ:

Ստամբուլում Հայաստանը ներկայացում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 13.09.2018